• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նորությունների համար դեռ վաղ է, բայց հուսով եմ, որ նույն վնասվածքը չէ

«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը հաստատել է, որ Ռիս Ջեյմսը ծնկի վնասվածք է ստացել, որի պատճառով պաշտպանը բաց է թողել Քաթարում անցկացված աշխարհի առաջնությունը:

Երեքշաբթի երեկոյան «Բորնմուտի» դեմ խաղը Ջեյմսի համար առաջինն էր հոկտեմբերի 11-ից հետո, երբ Ռիսը ծնկի ծանր վնասվածք ստացավ «Միլանի» դեմ խաղում:

Ջեյմսը շատ լավ տեսք ուներ, սակայն երկրորդ խաղակեսի սկզբում 23 ամյա անգլիացի փոխարինման կարիք ուներ։

2:0 հաշվով հաղթանակից հետո Փոթերը հորդորեց սպասել բժիշկների որոշմանը, բայց հաստատեց, որ դա հազիվ բուժված ծնկի վնասվածքն է:

«Ոչ, ես շատ նորություններ չունեմ, դեռ վաղ է, բայց նույն տարածքն է, ուստի մտահոգիչ է, ավելի հստակ կիմանանաք առաջիկա 24-48 ժամվա ընթացքում»:

«Այս պահին դեռ վաղ է, նա ինչ-որ ցավեր ուներ, մենք պետք է խաչակնքենք մեր մատները, որպեսզի վնասվածքը չկրկնվի»:

«Իհարկե, նա տխուր է: Այս պահին մենք պարզապես հուսով ենք, որ դա այնքան էլ վատ չէ», – Փոթերի խոսքերն է մեջբերում Football.London-ը:

Հետաքրքիր փաստեր