• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նորվիչը» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրեց Քրիս Հյութոնին

Քրիս Հյութոն«Նորվիչ Սիթին» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնից Քրիս Հյութոնին ազատելու մասին: Գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի մինչև 18 տարեկանների մարզիչ Նիլ Ադամսը:

Շաբաթ օրը «Նորվիչը» նվազագույն հաշվով պարտվեց «Վեստ Բրոմվիչին» և հայտնվեց մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականում:

Այժմ «Նորվիչը» 5 միավորով է առաջ 18-րդ տեղում գտնվող «Ֆուլհեմից», որի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ: «Քրեյվն Քոթեջ» մեկնելուց առաջ ակումբի ղեկավարները որոշեցին ազատվել Հյութոնից:

55-ամյա Հյութոնը «Նորվիչին» մարզում էր 2012թ-ի հունիսից: Նախորդ մրցաշրջանում ակումբը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը: Քրիսի հետ «Քերոու Ռոուդը» լքել են նաև նրա երկու օգնականները: