• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նորվիչը» համաձայնեցրել է Գարի Հուպերի տեղափոխությունը

Գարի Հուպեր«Նորվիչը» համաձայնեցրել է «Սելթիկի» հարձակվող Գարի Հուպերի տրանսֆերային արժեքը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Դեռ մի քանի օր առաջ 25-ամյա հարձակվողի համար պայքարում ֆավորիտ էր համարվում «Քուինս Պարկ Ռեյնջերսը», որը պետք է Չեմպիոնշիփում հանդես գա: Սակայն, ամենայն հավանականությամբ, «Նորվիչն» ավելի արագ է գործել:

Աղբյուրի համաձայն, «Նորվիչը» համաձայնության է եկել Գարիի տրանսֆերային արժեքի համար, և արդեն այսօր ֆուտբոլիստը կժամանի ակումբի մարզաբազա, որտեղ պետք է բուժզննում անցնի և նոր պայմանագիր ստորագրի:

Հավելենք, որ Հուպերը, ով անցած մրցաշրջանում 31 գոլ է խփել, կարող էր հայտնվել «Քերոու Ռոադում» դեռևս ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն այն ժամանակ գործարքը ձախողվեց:

Հետաքրքիր փաստեր