• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նորվիչը» ձեռք բերեց Մարտին Օլսոնին

Մարտին Օլսոն«Նորվիչը» պաշտոնապես հայտնել է «Բլեքբեռնի» և Շվեդիայի ազգային հավաքականի 25-ամյա պաշտպան Մարտին Օլսոնի ձեռքբերման մասին: Գործարքն արժեցել է 2.5 մլն ֆունտ:

Օլսոնը, ով խաղում է նաև որպես ձախ վինգեր, «Նորվիչի» հետ չորս տարվա պայմանագիր է ստորագրել: Այսպիսով Մարտինը դարձավ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Նորվիչի» արդեն չորրորդ նորեկը:

-Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք պայմանագիր ստորագրել Օլսոնի հետ: Նա արդեն 4 տարի հանդես է գալիս Անգլիայում: Նա կարող է խաղալ ձախ եզրի ցանկացած հատվածում: 25 տարեկանում նա արդեն բավական փորձ ունի և կարող է մեզ շատ օգնել,- ասել է «Նորվիչի» գլխավոր մարզիչ Քրիս Հյութոնը:

Ավելացնենք, որ Օլսոնը «Բլեքբեռնում» էր 2006թ-ից: Այդ պահից Մարտինը մասնակցել է 143 խաղի: