• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նորվիչը» ցանկանում է ձեռք բերել Ջոնջո Շելվիին

Ջոնջո Շելվի«Նորվիչը» դիմել է «Լիվերպուլին»՝ կիսապաշտպան Ջոնջո Շելվիին ձեռք բերելու հարցով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Անցած մրցաշրջանից հետո էլ 21-ամյա Շելվին չի ազատվել «կարմիրների» պահեստային խաղացողի կարգավիճակից և հազվադեպ էր հայտնվում թիմի մեկնարկային կազմում: Ակնհայտ է, որ նրա ապագան «Էնֆիլդում» հարցականի տակ է:

Աղբյուրի համաձայն, նոր մրցաշրջանում իր կազմն ուժեղացնելու համար «Նորվիչն» արդեն դիմել է «Լիվերպուլին»՝ Ջոնջոյին գնելու համար: Ակնկալվում է, որ լիվերպուլյան ակումբը ֆուտբոլիստի համար ցանկանում է ստանալ 5-8 մլն ֆունտ:

Հավելենք, որ ներկա պահին Շելվին գտնվում է Անգլիայի երիտասարդական հավաքականի տրամադրության տակ, որը մասնակցում է Եվրոպայի իր հասակակիցների առաջնությունում:

Հետաքրքիր փաստեր