• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Նորվիչ Սիթի» 4-5 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Norwich-LiverpoolՊրեմիեր Լիգայի 23-րդ տուրի առաջին խաղում «Նորվիչ Սիթին» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին»։

«Քերոու Ռոուդում» գոլառատ հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «կարմիրների» հաղթանակով։ Թիմերը 9 գնդակ ուղարկեցին միմյանց դարպասները։ Յուրգեն Կլոպի թիմն առաջինը բացեց հաշիվը, որից հետո երեք գոլ բաց թողեց և հետո երեք գոլ խփեց։ Հանդիպման ավելացրած ժամանակում թիմերը ևս երկու գոլ խփեցին։ Մերսիսայդյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, մեկական գոլ էլ խփեցին Ջորդան Հենդերսոնը, Ջեյմս Միլները և Ադամ Լալանան։

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը»՝ վաստակած 34 միավորով բարձրացավ 7-րդ հորիզոնական։

Գոլեր․ Ֆիրմինո՝ 18ր, 63ր, Մբոկանի՝ 29ր, Նեյսմիթ՝ 41ր, Հուլահան՝ 54ր (11մ), Հենդերսոն՝ 55ր, Միլներ՝ 75ր, Բասսոնգ՝ 90+2ր, Լալանա՝ 95ր։