• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նոր պայմանագրի հարցում «Լեսթերը» համաձայնության է եկել Վարդիի հետ

Ջեյմի Վարդի«Լեսթերը» վերջ դրեց իր հարձակվող Ջեյմի Վարդիի նկատմամբ «Արսենալի» հետաքրքրությանը՝ հայտնելով ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրի հարցում համաձայնության գալու մասին։

Հիշեցնենք, որ Եվրո 2016-ի մեկնարկից մի քանի օր առաջ «զինագործներն» ակտիվացրին պայմանագրով Վարդիին գնելու կետը, սակայն Ջեյմին առանց որոշում կայացնելու մեկնեց Ֆրանսիա։

Քիչ հետո «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ակնարկեց, որ Վարդին մտածում է «Լեսթերում» մնալու մասին, որի հետ նախորդ մրցաշրջանում դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։ Այսօր «աղվեսները» հայտնեցին իրենց ձեռքբերման մասին։

Ինչպես հայտնում է «Լեսթերի» պաշտոնական կայքը, Վարդին համաձայնվել է նոր, ավելի լավ պայմաններով պայմանագիր ստորագրել ակումբի հետ։ Պայմանագիրը կստորագրվի Եվրոպայի վառաջնության ավարտից հետո։

Հետաքրքիր փաստեր