• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շադլին և Լյորիսը կարող են բաց թողնել «Սիթիի» դեմ արտագնա խաղը

Ուգո ԼյորիսՖրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը և բելգիացի կիսապաշտպան Նասեր Շադլին իրենց երկրների ազգային հավաքականներից վնասվածքներով են վերադարձել «Տոտտենհեմ» և կարող է բաց թողնեն Պրեմիեր Լիգայում «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղը:

Շադլին, ով խփած 4 գոլով համարվում է լոնդոնցիների լավագույն ռմբարկուն, չկարողացավ բելգիացիներին օգնել Բոսիա և Հերցեգովիանայի դեմ խաղում:

Բելգիայի ազգային հավաքականի բժշկական շտաբը վստահ է, որ Նասերի վնասվածքը լուրջ չէ: Սակայն «Տոտտենհեմի» բժիշկները «Էթիհադ» մեկնելուց առաջ պետք է ստուգեն Շադլիի առողջական վիճակը:

Ինչ վերաբերվում է Լյորիսին, ապա ֆրանսիացին ազդրի վնասվածքի պատճառով չմասնակցեց Երևանում Հայաստանի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղին:

Բացի այդ, այսօր ինֆորմացիա հայտնվեց աջ պաշտպան Քայլ Ուոլկերի վերադարձի ժամկետի մասին: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, անգլիացին պատրաստ կլինի «Չելսիի» դեմ լոնդոնյան դերբիին, որը կկայանա դեկտեմբերի 3-ին:

Հետաքրքիր փաստեր