• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Շալկե-04»-ը մերժել է «Տոտտենհեմի» առաջարկը

Լուիս Հոլտբի«Շալկե-04»-ի տնօրեն Հորստ Հելդտը հաստատել է, որ ակումբը մերժել է «Տոտտենհեմի» առաջարկը կիսապաշտպան Լուիս Հոլտբիին ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Ինչպես հայտնի է, լոնդոնյան ակումբն արդեն համաձայնության է եկել Հոլտբիի հետ, որ նա այս ամառ տեղափոխվում է «Տոտտենհեմ»՝ ազատ գործակալ: Սակայն Սանդրոյի լուրջ վնասվածքը ստիպում է անգլիական ակումբին ավելի վաղ ձեռք բերել Լուիսին:

Այժմ հայտնի է դարձել, որ «Տոտտենհեմը» պաշտոնական առաջարկ է արել գերմանական ակումբին Հոլտբիի տրանսֆերի համար: «Շալկե-04»-ի ղեկավարությունը մերժել է առաջարկը, սակայն պատրաստ է շարունակել բանակցությունները, եթե առաջարկվող գումարն ավելանա:

-«Տոտտենհեմն» արել է առաջարկ, որը մեզ համար ընդունելի չէ: Այնպես որ մենք մերժեցինք այն: Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, իսկ Լուիսի արժեքը չի իջնի,- հայտնել է Հելդտը:

Հետաքրքիր փաստեր