• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շմեյխել. «Ինչու՞ վաճառել աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկին»

Պետեր Շմեյխել«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Պետեր Շմեյխելը վստահ է, որ Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին կմնա «Օլդ Թրաֆորդում»:

«Չելսին» չի թաքցնում, որ ցանկանում է ձեռք բերել Ռունիին, ով ևս պատրաստ է տեղափոխվել «Սթեմֆորդ Բրիջ», սակայն Շմեյխելը վստահ է, որ այդ գործարքը չի իրականանա:

-Ես գիտեմ, որ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, որ Ուեյնը խնդրել է իրեն վաճառել, սակայն ես խոսել եմ Ուեյնի հետ, և նա ասել է, որ նման բան չի արել: Նա չի ասել, որ ցանկանում է տեղափոխվել «Չելսի», «Արսենալ» կամ որևէ այլ ակումբ: Ես հույս ունեմ, որ նա կխաղա երկուշաբթի «Չելսիի» դեմ խաղում: Դրանով ամեն ինչ իր տեղը կընկնի:

Ռունին աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»` աշխարհի ամենահզոր ակումբներից մեկը: Ինչու՞ վաճառել աշխարհի լավագույն խաղացողներից մեկին: Նա ոչ մի գումարի դիմաց չի տեղափոխվի «Չելսի» կամ «Արսենալ»:

Ինչու՞ մեծացնել մրցակցությունը: Ինչու՞ վաճառել քո լավագույն ֆուտբոլիստին կամ լավագույն ֆուտբոլիստներից մեկին: Ես չգիտեմ, թե ինչ պետք է անել Դևիդ Մոյեսի հետ, որպեսզի այս լուրերը դադարեն,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր