• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Շոու. «Կուրտուայի շնորհիվ «Չելսին» կարողացավ խուսափել պարտությունից»

Լյուկ Շոու«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն կարծում է, որ «Չելսիին» հաջողվեց ոչ ոքի խաղալ «Օլդ Թրաֆորդում» շնորհիվ դարպասապահ Տիբո Կուրտուայի:

Կիրակի օրվա խաղում, որն ավարտվեց 1:1 արդյունքով, «կապույտների» բելգիացի դարպասապահը մի շարք գեղեցիկ սեյվեր կատարեց և միակ գոլը բաց թողեց հանդիպման ավելացված ժամանակում: Շոուն Կուրտուային համարում է այն գլխավոր պատճառը, որի շնորհիվ «Չելսին» կարողացավ շարունակել իր անպերտելության շարքը:

-Վերջին վեց ամիսների ընթացքում մենք տեսնում ենք, թե ինչպես է խաղում Կուրտուան, ինչպես «Չելսիում», այնպես էլ առաջ («Ատլետիկոյում»), դրա համար մենք լավ գիտեինք նրա որակների մասին:

Մենք բազում պահեր ունեցանք, և նա իր սեյվերով շատ օգնեց «Չելսիին»: Ռոբինը մի քանի անգամ կարող էր գրավել դարպասը, հաջողությանը մոտ էր նաև Ադնանը: Ոչ ոքին հնարավոր դարձավ հենց Կուրտուայի շնորհիվ: ITV

Հետաքրքիր փաստեր