• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ոչ ոք չի հավատում մեր հաջողությանը, բայց մենք միևնույնն է կփորձենք հրաշք գործել

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոստացել է, որ իր թիմը կփորձի հետ բերել «Ռեալի» հետ խաղում 3 գնդակի  տարբերությունը։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում 2։5 հաշվով պարտվելով «Ռեալին»՝ «Լիվերպուլը» կանգնած է մրցաշարից դուրս մնալու շեմին։

Կլոպը զգում է, որ ոչ ոք չի հավատում իր թիմին, բայց Յուրգենը ցանկանում է փորձել, նույնիսկ եթե հաջողության հասնելու հնարավորությունները չնչին են։

«Առաջին խաղից հետո ես ասացի, որ այս արդյունքով «Ռեալն» արդեն հաջորդ փուլում է: Բայց անցել է երեք շաբաթ, և մենք գիտենք, որ պետք է խաղանք պատասխան խաղը: Եթե մեր շանսերը միայն մեկ տոկոս է, ապա ես կփորձեմ օգտագործել այդ տոկոսից»:

«Եթե ես լինեի սեղանի մյուս կողմում և այստեղ հարցեր տայի, կասեի «Լիվերպուլը հնարավորություն չունի»: Դա նշանակում է, որ ոչ ոք մեզ չի հավատում»:

«Արդյո՞ք սա ամենադժվար հանդիպումն է նախապատրաստվելու համար, չգիտեմ, բայց դժվար է, քանի որ մենք, հավանաբար, չենք անցնի հաջորդ փուլ»:

«Բայց ես կարծում եմ, որ այս սենյակում գտնվող մարդկանց 100 տոկոսը կարծում է, որ մենք հնարավորություն չունենք, և ես միակն եմ այստեղ, ով կարծում է, որ մենք փոքր հնարավորություններ ունենք: Ինձ դա դուր է գալիս»:

«Այսօրվա խաղում մենք բացարձակ աութսայդերներ ենք: 100 տոկոսով: «Ռեալն» առաջ է երեք գնդակի տարբերությամբ, և սա այն նվերը չէ, որը դուք ցանկանում եք Սուրբ Ծննդի համար, բայց մենք կփորձենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: