• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուգո Լյորիսը ավարտեց կարիերան Ֆրանսիայի հավաքականում

«Տոտտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը հայտարարել է Ֆրանսիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

2008-ից 2022 թվականներին Լյորիսը ռեկորդային՝ 145 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում, այդ թվում՝ 121-ը՝ որպես ավագ, որը նույնպես ռեկորդային է։

Այս ընթացքում Ուգոն մասնակցել է երեք Եվրոպայի և չորս աշխարհի առաջնությունների։

Հատկանշական է, որ աշխարհի վերջին երկու առաջնություններում Լյորիսը խաղացել է եզրափակիչներում։ Եվ եթե 2018 թվականին Ռուսաստանում ֆրանսիացիները չեմպիոն դարձան, ապա անցած ամիս Քաթարում նրանք ոսկե մեդալները զիջեցին Արգենտինայի հավաքականին։

Լյորիսը զգում է, որ հեռանում է ազգային թիմից «իր գագաթնակետում» և այժմ կենտրոնանալու է «Տոտտենհեմում» խաղալու վրա, որտեղ նա իրեն լավ չի դրսևորում։

«Գալիս է մի պահ, երբ պետք է գիտակցես, որ ժամանակն է հանձնելու էստաֆետան: Ես միշտ ասել եմ, որ Ֆրանսիայի հավաքականը ոչ մեկին չի պատկանում, և մենք բոլորս, առաջին հերթին ինքս, պետք է համոզվենք, որ այդպես էլ կմնա:»

«Կարծում եմ, որ թիմը պատրաստ է առաջ շարժվել: Մենք ունենք դարպասապահ (Մայք Մայնյան), ով պատրաստ է մեծ հանդիպումների»:

«Ես նախընտրում եմ հեռանալ իմ գագաթնակետում, քան սպասել անկմանը: Դա նաև իմ ընտանիքի ընտրությունն է։ ես զգում եմ, որ պետք է ավելի շատ ժամանակ անցկացնեմ կնոջս և երեխաներիս հետ», – բացատրեց Լյորիսը L’Equipe-ին:

Հետաքրքիր փաստեր