• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուգո Լյորիսը նոր պայմանագիր ստորագրեց «Տոտտենհեմի» հետ

Ուգո ԼյորիսՉնայած «Տոտտենհեմը» լքելու ցանկության մասին եղած լուրերին, ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսն այսօր նոր պայմանագիր ստորագրեց լոնդոնյան ակումբի հետ:

Լյորիսը «Ուայթ Հարթ Լեյն» է տեղափոխվել 2012թ-ին՝ «Լիոնից» և այդ պահից մասնակցել է 78 խաղի: Չնայած Անգլիայում իր համար ոչ այդքան հաջող մեկնարկային մրցաշրջանին, նա այժմ համարվում է Պրեմիեր Լիգայի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

27-ամյա Ուգոն Ֆրանսիայի ազգային հավաքականի հետ կարողացավ հասնել աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ: Փայլելով նաև այս առաջնությունում՝ Լյորիսը հայտնվեց եվրոպական մի քանի գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում:

-Ես խոսել եմ Դանիել Լևիի հետ և գիտեմ որ այս ակումբն ամբիցիոզ է, ինչպես երբևէ: Շատ կարևոր է, որ ակումբում դու քեզ զգաս ինչպես տանը, և ինձ այստեղ ամեն ինչ դուր է գալիս:

Շատ կարևոր էր Պոչետինոյի գալը: Եթե ես նոր պայմանագիր եմ ստորագրել, նշանակում է ես վստահում եմ այս ակումբին,- «Տոտտեհեմի» պաշտոնական կայքին հայտնել է Լյորիսը:

Ավելացնենք, որ Ուգոյի նոր պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2019թ-ը:

Հետաքրքիր փաստեր