• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուելբեքը պատրաստ է տեղափոխվել «Տոտտենհեմ»

Դենի Ուելբեք«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Դենի Ուելբեքին հետաքրքրել է «Տոտտենհեմ» տեղափոխվելու տարբերակը:

Այս շաբաթ Ուելբեքին հայտնեցին, որ նա պետք է հեռանա «Օլդ Թրաֆորդից», քանի որ Լուի վան Գալի թիմում բավարար խաղային ժամանակ չի ստանալու:

Դենին չի կարող խաղալ նաև որպես վինգեր, քանի որ «Յունայթեդը» շատ մոտ է «Ռեալի» աստղ Անխել Դի Մարիային գնելուն: Այս իրավիճակն Անգլիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստին ստիպել է մտածել «Տոտտենհեմին» միանալու մասին:

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, Ուելբեքի տրանսֆերը կարող է կայանալ առաջիկա օրերին: Դենին, ում ծառայություններով հետաքրքրված են նաև «Հալլ Սիթին» և «Սանդերլենդը», իր ընկերներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել լոնդոնյան ակումբ:

«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատրաստ է Ուելբեքին առաջարկել կենտրոնական հարձակվողի դիրքը, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռոբերտո Սոլդադոն և Էմանուել Ադեբայորը:

Ավելացնենք, որ Ուելբեքի տրանսֆերը գնահատվում է 15 մլն ֆունտ:

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր