• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուեյն Ռունին «ապշել է» Կրիշտիանու Ռոնալդուի քննադատությունից

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին «ապշել է» Կրիշտիանու Ռոնալդուի քննադատությունից:

Ռոնալդուն իր սկանդալային հարցազրույցում շատ համարձակորեն պատասխանել է Ռունիի քննադատական ​​խոսքերին՝ կասկածելով իր նախկին «Յունայթեդի» խաղընկերոջը նախանձի մեջ։

Կրիշտիանուն նույնիսկ ասաց, որ ավելի լավ տեսք ունի, քան Ուեյնը: Չնայած այս ամենին՝ «Դի Սի Յունայթեդի» մարզիչն նախընտրեց զերծ մնալ պատասխան հայտարարություններից։

«Մենք հասկանում ենք, որ Ուեյն Ռունին ապշած է այն քննադատությունից, որը նա ստացել է Կրիշտիանու Ռոնալդուից Պիրս Մորգանին տված հարցազրույցում»:

«Ռունին որոշել է, որ պաշտոնական հայտարարություն չի անելու այս մասին, բայց հասկանալի է, որ Անգլիայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն միշտ էլ Ռոնալդուին համարել է աշխարհի լավագույն երկու խաղացողներից մեկը՝ Լիոնել Մեսսիի հետ մեկտեղ»։

«Բայց Ռոնալդուն կարծես թե պետք է ընդունի, որ իր կարիերայի վերջին փուլում է, և երբ դու «Մանչեսթեր Յունայթեդի» նման ակումբում ես, պետք է հարգես իրավիճակը և չսպասես, որ կխաղաս յուրաքանչյուր խաղի յուրաքանչյուր րոպեն»:

«Մենք Sky Sports-ում զգում ենք, որ Ռունին վատ տրամադրվածություն չունի Ռոնալդուի նկատմամբ»,- ասվում է Sky Sports-ի հայտարարության մեջ: