• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ՈՒԵՖԱ-ն կստեղծի Ազգերի Լիգա

ՊլատինիԻնչպես և սպասվում էր, ՈՒԵՖԱ-ի 54 անդամներն, այդ թվում Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան, հավանություն են տվել նոր միջազգային առաջնության ստեղծմանը, որը կկոչվի Ազգային Լիգա կամ Ազգերի Լիգա:

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ՈՒԵՖԱ-ն մտադիր է մի առաջնություն ստեղծել, որը կփոխարինի ազգային հավաքականների ընկերական խաղերին և կդասվի Աշխարհի առաջնության և Եվրոպայի առաջնության շարքին:

«Աստանայում կայացած ՈՒԵՖԱ-ի 38-րդ կոնգերսում անդամ 54 ազգային ֆեդերացիաները միաձայն որոշել են ստեղծել ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգա, որը պատրաստ կլինի 2018թ.»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:

Նոր առաջնության կոնկրետ ձևաչափն առայժմ հայտնի չէ, սակայն նրա յուրահատկությունն այն է, որ կունենա մի քանի դիվիզիոն, որոնք միմյանց հետ կապված կլինեն հավաքականների տեղափոխելիությամբ: Մրցաշրջանի արդյունքում բարձր դիվիզիոնի վերջին թիմերը կտեղափոխվեն երկրորդ դիվիզիոն և հակառակը:

Հետաքրքիր փաստեր