• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ուիգանը» կարող է համալրվել Սպիրինգով և Կարսոնով

Ջեյ ՍպիրինգՀամաձայն Daily Mail-ի, «Ուիգանը» հետաքրքրվում է «Լիվերպուլի» երիտասարդ կիսապաշտպան Ջեյ Սպիրինգով և շուտով պայմանագիր կկնքի «Բուրսասպորի» դարպասապահ Սքոթ Կարսոնի հետ:

Անցած մրցաշրջանում 24-ամյա Սպիրինգը վարձավճարով հանդես է եկել«Բոլթոնում» և արժանացել է ակումբի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Ակնհայտ է, որ Ջեյն այնքան էլ մեծ շանսեր չունի իրեն «Էնֆիլդում» դրսևորելու, և «Ուիգանը», որը հանդես է գալու Չեմպինշիփում, պատրաստ է դրանից օգտվել:

Սքոթ ԿարսոնԲացի այդ, մոտ օրերս «Դի Դաբլ Յու» պետք է տեղափխվի 27-ամյա Կարսոնը` Անգլիայի նախկին դարպասապահը: Սքոթն արդեն բանակցել է «Ուիգանի» հետ և, ամենայն հավանականությամբ, նա կլքի Թուրքիան:

Հավելենք, որ փորձառու դարպասապահի տրանսֆերային արժեքը պետք է կազմի 750 հազար ֆունտ: Կարսոնի օգնությամբ «Ուիգանի» գլխավոր մարզիչ Օուեն Քոյլը  ցանկանում է փոխարինել Ալի Ալ-Հաբսիին, ով շարքից դուրս է եկել 6 շաբաթով:

Հետաքրքիր փաստեր