• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ուիգանը» համաձայնեցրել է Հոլթի տրանսֆերային արժեքը

Գրանտ Հոլթ«Ուիգան Ատլետիկը» համաձայնեցրել է «Նորվիչի» հարձակվող Գրանտ Հոլթի տրանսֆերային արժեքը: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

2011/2012 մրցաշրջանում, «Նորվիչի»` Պրեմիեր Լիգա վերադառնալուց հետո,  Հոլթը խփել է 15 գոլ: Սակայն այս մրցաշրջանում Հոլթը ոչ միայն ընդամենն ութ անգամ աչքի ընկավ, այլև կորցրեց իր տեղը  Քրիս Հյութոնի թիմի հիմնական կազմում:

Այժմ հայտնի է դարձել, որ «Ուիգանը» համաձայնեցրել է 32-ամյա անգլիացու փոխհատուցման չափը: «Նորվիչը» թույլ է տվել Լիգայի գավաթակիրներին անհատական պայմանագրի վերաբերյալ սկսել բանակցություններն անմիջապես Հոլթի հետ:

Լուրերի համաձայն, այս գործարքի նախաձեռնող հանդիսանում է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Օուեն Քոյլը, ով պատրաստվում է ակումբին հետ բերել Պրեմիեր Լիգա: Հոլթի հարուստ փորձը Չեմպիոնշիփում պետք է դրան նպաստի:

Հետաքրքիր փաստեր