• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Ուիգանն» այս շաբաթ կորոշի նոր մարզչի հարցը

Դեյվ Ուիլան«Ուիգանի» նախագահ Դեյվ Ուիլանը խոստացել է այս շաբաթ գլխավոր մարզչի հետ կապված վերջնական որոշում կայացնել:

Անցած շաբաթ «Ուիգանը» հրաժեշտ տվեց Ռոբերտո Մարտինեսին, ով տեղափոխվեց «Էվերթոն»: Պրեմիեր Լիգա վերադառնալու և Եվրոպա Լիգայում հանդես գալու խնդիրը պետք է լուծի մեկ այլ մարզիչ:

Լուրերի համաձայն, Անգլիայի գավաթակրի մարզչի պաշտոնը զբաղեցնելու համար մի քանի թեկնածուների անուններ են շրջանառվում. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին  մարզչի օգնականներ Մայք Ֆելանը և Ռենե Մալեստինը, Գուս Պոյետը «Բրայթոնից» և «Բոլթոնի» նախկին գլխավոր մարզիչ Օուեն Կոյլը:

-Ես 4 օր անցկացրել եմ Ջերսիում, և մինչ այդ ոչինչ չէի կարող անել, քանի որ մենք պետք է «Էվերթոնի» հետ որոշ համաձայնության գայինք Մարտինեսի տեղափոխության հետ կապված: Հարցազրույցի ժամանակ ոչ ոք ինձ չի մոտեցել, մինչև փոխհատուցման համաձայնեցումը: Հիմա գործն արված է, և ես այս շաբաթ պետք է 14-15 մարդկանց հետ հարցազրույցներ ունենամ, և ցանկանում եմ որևէ մեկին նշանակել մարզչի պաշտոնում:

Նոր մարզիչը մեկ առաջադրանք կունենա` հանել «Ուիգանին» վերնախավ: Մենք շատ բան ունենք անելու մինչ նոր մրցաշրջանի մեկնարկը, որտեղ մենք շատ հանդիպումներ ենք ունենալու: Ես մտքումս արդեն ունեմ մի քանի մարդկանց, բայց դռները միշտ բաց են, և երբեք չես իմանա` ինչ կստացվի արդյունքում: Ապշեցուցից է, որ այդքան շատ մարդիկ են ցանկանում գլխավորել «Ուիգանը»,- Ուիլանի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: