• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուիլյամսը չի տուգանվի

Էշլի ՈւիլյամսԱնգլիայի ֆուտբոլի ասոցիացիան ոչ մի տուգանք չի կիրառի «Սուոնսիի» ավագ Էշլի Ուիլյամսի նկատմամբ, ով, եթե հավատանք Սէր Ալեքսին, կարող էր սպանել Վան Պերսիին:

«Լիբերթի» մարզադաշտում կայացած խաղի երկրորդ խաղակեսում Ուիլյամսը գնդակով հարվածեց Վան Պերսիի գլխին, ինչն էլ քաշքշուկի պատճառ դարձավ:

Ռոբինը, ինչպես նաև նրա մարզիչը կարծում են, որ Ուիլյամսը պետք է տուգանվի: Խաղի մրցավար Մայքլ Օլիվերը այդ դրվագում դեղին քարտով զգուշացրեց երկու ֆուտբոլիստներին էլ:

Խաղից հետո Ֆերգյուսոնը հայտնեց, որ Ուիլյամսի հարվածից հետո Վան Պերսին հրաշքով է ողջ մնացել: Եվ Ուիլյամսը իր այդ քայլի համար պետք է տուգանվի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից:

Իր հաշվետվության մեջ Օլիվերը ասել է, որ դեղին քարտը սուլիչից հետո հարվածելու համար էր և ոչ թե Վան Պերսիի հետ կապված դրվագի համար: Հետևաբար ոչ մի տուգանքի նա չի ենթարկվի: