• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Ուրբի Էմանուելսոնը չի մնա «Ֆուլհեմում»

Ուրբի Էմանուելսոն«Ֆուլհեմի» գլխավոր մարզիչ Մատին Յոլը հայտնել է, որ կիսապաշտպան Ուրբի Էմանուելսոնը իր վարձակալության ժամկետը լրանալուց հետո չի մնա «Քրեյվն Քոթեջում»:

Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբը հունվարին 26-ամյա հոլանդացուն վարձակալեց «Միլանից»: Էմանուելսոնը Յոլի թիմում հասցրել է մասնակցել ինը խաղի, որից թերևս լավագույնը կարելի է համարել «Արսենալի» հետ խաղը, որում «Ֆուլհեմը» պարտվեց 0:1 հաշվով:

Սակայն «Ֆուլհեմը» չի կարող իրեն թույլ տալ մշտական պայմանագիր առաջարկել Ուրբիին:

-Դուք կարող էիք շաբաթ օրը տեսնել, որ Ուրբին շատ լավ է խաղում: Նա ուրախացնում էր երկրպագուներին: Սակայն մենք չենք կարող գնել նրա տրանսֆերը,- Յոլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: