• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չավի. «Պրեմիեր Լիգայում Մեսսին ավելի լավ կխաղար»

Լիոնել Մեսսի«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավին վստահ է, որ իր թիմակից Լիոնել Մեսսին ավելի մեծ հաջողությունների կհասներ, եթե խաղար Պրեմիեր Լիգայում:

«Բարսելոնայում» հանդես գալով՝ Մեսսին դարձավ բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը: Շատերն են կասկածում, արդյոք արգենտինացին նույնքան հաջողակ կլիներ, եթե խաղար այլ ակումբում կամ այլ առաջնությունում: Սակայն նրանց կարծիքը չի կիսում Չավին:

-Կարծում եմ՝ Պրեմիեր Լիգայում նա ավելի լավ կխաղար, քանի որ այնտեղ մեծ ուշադրություն չեն դարձնում պաշտպանության վրա:

Անգլիական ակումբները «Բարսելոնայի» դեմ խաղալիս գործնականում կիրառում են մեկը մեկի դեմ տակտիկան, ինչը նրանցից մեծ էներգիա է պահանջում: Սակայն անգամ այդ դեպքում Լեոն ավելի մեծ տարածություն է ունենում, քան Լա Լիգայում,- BBC-ին հայտնել է Չավին:

Թեմատիկ նորություններ