• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսիի» նախկին ֆուտբոլիստ Ռամիրեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

«Չելսիի» նախկին կիսապաշտպան Ռամիրեսը հայտարարել է ֆուտբոլից հեռանալու մասին։

Ռամիրեսը «Չելսիում» խաղացել է 2010-ից 2016 թվականներին՝ մինչ Չինաստան մեկնելը «ազնվականների» կազմում մասնակցելով 248 հանդիպման։

«Չելսիի» հետ աշխատասեր բրազիլացին հաղթել է Պրեմիեր լիգան, Անգլիայի գավաթը, Լիգայի գավաթը, Չեմպիոնների լիգան և Եվրոպա լիգան:

Ռամիրեսի համար վերջին ակումբը եղել է «Պալմեյրասը», որի հետ նա չորս տարվա պայմանագիր էր կնքել 2019 թվականի հունիսին, սակայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ հեռացել է 2020 թվականի նոյեմբերին։

«Որոշակի ժամանակ մտածելուց հետո ուզում եմ տեղեկացնել, որ ես պաշտոնապես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս»,- Instagram-ում գրել է 35-ամյա բրազիլացին։

Հետաքրքիր փաստեր