• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» Բրումային գնելու առաջարկ է արել

Բրումա«Չելսին» և «Գալաթասարայը» 8 մլն եվրո են առաջարկել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Բրումայի համար:

Ներկա դրությամբ 18-ամյա գվինեական ծագում ունեցող պորտուգալացին մասնակցում է մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այդ ընթացքում հետաքրքրված ակումբները փորձում են պայմանավորվել «Սպորտինգի» հետ:

-Մենք առաջարկներ ենք ստացել «Չելսիի» և «Գալաթասարայի» կողմից` 8 մլն եվրոյի չափով, և ապագայում այդ գումարը կարող է հասնել 12 մլն եվրոյի:

Այժմ, հաշվի առնելով ֆուտբոլիստի հանդեպ մեծ հետաքրքրությունը, կարելի է ավելի մեծ քանակությամբ առաջարկներ ակնկալել: Ես գիտեմ, որ որոշ ակումբներ սպասում են ճիշտ պահին: Ներկա դրությամբ Բրումայի մտքերը «Սպորտինգի» մասին չեն,- Antena 1-ի հետ հարցազրույցում հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Սատիո Բալդեն:

Հավելենք, որ Բրուման իր հայրենիքում ամենատաղանդավոր երիտասարդ ֆուտբոլիստներից մեկն է համարվում: Նրան անգամ անվանում են «նոր Կրիշտիանու Ռոնալդու»: