• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» գնում է չիլիացի վինգերի

Կրիստիան ԿուևասՉիլիական «Օ’Հիգգինսի» 17-ամյա վինգեր Կրիստիան Կուևասը հայտնել է, որ «Չելսին» պայմանավորվել է իր տրանսֆերի շուրջ:

Դեռ ամսվա սկզբին մամուլում սկսեցին լուրեր պտտվել այն մասին, որ «ազնվականները» հետաքրքրված են տաղանդավոր ֆուտբոլիստի ծառայություններով: Այժմ արդեն հայտնի է դառնում, որ երկու ակումբներն էլ համաձայնության են եկել, իսկ Կուևասը պատրաստվում է տեղափոխվել Անգլիա:

-Ամեն ինչ շատ արագ ստացվեց, ամեն ինչ համաձայնեցվեց այս շաբաթվա ընթացքում: «Չելսին» հետևում էր իմ խաղին ավելի քան մեկ տարի, և վերջապես մենք համաձայնության եկանք:

Ես արդեն անգլերեն եմ սովորում, որն ինձ թույլ կտա ավելի արագ հարմարվել: Սա մեծ հնարավորություն է: Մյուս բոլոր առանձնահատկությունների մասին ես կկարողանամ խոսել, միայն երբ կհայտնվեմ այնտեղ: Սակայն ես հանգիստ եմ և շատ երջանիկ,- հայտնել է ֆուտբոլիստը Radio Cooperativa-ին տված հարցազրույցի ժամանակ:

Սպասվում է, որ գործարքը պաշտոնապես կհաստատվի միայն հուլիսին:

Հետաքրքիր փաստեր