• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» կարող է վաճառել իր ակադեմիայի հինգ ֆուտբոլիստի

«Չելսին» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է վաճառել միանգամից իր ակադեմիայի հինգ սաների։

Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Չելսիի» սելեկցիոն բաժինը համոզված է, որ հենց բրիտանացի ֆուտբոլիստների վաճառքն է, որը թույլ կտա ակումբին ամենաշատ գումար վաստակել և զգալիորեն թեթևացնել աշխատավարձային պարտականությունները։

Առաջին հերթին դա կիսապաշտպան Մեյսոն Մաունտն է, ով հրաժարվել է երկարաձգել մեկ տարուց ավարտվող պայմանագիրը։ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Արսենալը» արդեն պայքարում են նրա համար։

Կոնոր Գալագերը, Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Տրևո Չալոբան և Կալում Հադսոն-Օդոին, ով այս մրցաշրջանում գործուղղվել էր «Բայեր», կարող են հետևել Մաունտի օրինակին:

Հավելում ենք, որ Լոֆտուս-Չիկն արդեն զգալի առաջընթաց է գրանցել «Միլանի» հետ բանակցություններում՝ մտադրվելով գնալ պաշտպան Ֆիկայո Տոմորիի հետքերով։