• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» հայտնել է, որ այս ամառ պատրաստ է առաջարկներ լսել Մենդիի համար

«Չելսին» հայտնել է իր դարպասապահ Էդուար Մենդիին, որ նա ազատ կարող է այս ամառ հեռանալ ակումբից:

Մենդին Ֆրենկ Լեմպարդի և Թոմաս Տուխելի օրոք «Չելսիի» թիվ 1-ն էր, սակայն Գրեհեմ Փոթերի՝ «կապույտների» գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Էդուարը հաճախ էր իր տեղը զիջում Կեպա Արիզաբալագային:

Այժմ Մենդիի գործող պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ լրիվ տարի, և այս պահին շատ քիչ հավանական է, որ 30 ամյա սենեգալցին նոր պայմանագիր կնքի:

Daily Mirror-ը նշում է, որ Մենդին այն խաղացողներից մեկն է, ում համար «Չելսիի» ղեկավարները պատրաստ կլինեն առաջարկներ լսելու։ «Ազնվականները» վերջին երկու տրանսֆերային պատուհանների ընթացքում բազմաթիվ ձեռքբերումներ են կատարել և այժմ պետք է կրճատեն իրենց կազմը:

Եթե ​​Մենդին իսկապես հեռանա Սթեմֆորդ Բրիջից, ապա Փոթերը կարող է օգտագործել կամ Մարկուս Բետինելլիին կամ խոստումնալից Գաբրիել Սլոնինային՝ որպես Կեպայի փոխարինող: