• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» հետաքրքրված է Լուկա Մոդրիչով

Լուկա ՄոդրիչԺոզե Մոուրինյոյի «Չելսի» հնարավոր վերադարձի դեպքում «կապույտների» գլխավոր տրանսֆերային նպատակը կարող է դառնալ «Մադրիդի Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը:

Հենց Մոուրինյոն ամռանը Մոդրիչին ձեռք բերեց «Ռեալի» համար: Խորվաթ փլեյմեյքերը այն եզակի ֆուտբոլիստներից էր, ով մինչև վերջ պահեց վստահությունը պորտուգալացի մարզչի մոտ:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, 27-ամյա Մոդրիչը կարող է «Չելսի» տեղափոխվել 30 մլն ֆունտով:

Հիշեցնեն, որ հնարավոր տեղափոխության դեպքում Մոդրիչը Պրեմիեր Լիգայում նորեկ չի լինի: Նա երկար տարիներ եղել է «Տոտտենհեմի» առաջատարը: Մինչ «Ռեալ» տեղափոխվելը «Չելսին» երկու անգամ փորձել է ձեռք բերել Լուկային, սակայն «Տոտտենհեմի» նախագահը չցանկացավ ուժեղացնել իր հակառակորդի կազմը և Մոդրիչին ուղարկեց Լա Լիգա: