• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» մտադիր է Լուիսին փոխարինել Ալդերվերելդով

Տոբի Ալդերվերելդ«Չելսին» հետաքրքրվում է «Ատլետիկոյի» պաշտպան Տոբի Ալդերվերելդի ծառայություններով և կփորձի նրան ձեռք բերել որպես Ֆիլիպե Լուիսին փոխարինող:

26-ամյա Տոբին նախորդ մրցաշրջանում լավագույն կողմերով հանդես եկավ «Սաութհեմպտոնում»: «Սենտ Մերիից» վերադառնալուց հետո Տոբին այժմ մտածում է իր կարիերայի շարունակության մասին:

Մինչ այժմ բելգիացու հանդեպ իրենց հետաքրքրության մասին հայտնել են «Մանչեսթեր Սիթին» և «Տոտտենհեմը», իսկ «Սաութհեմպտոնը» պաշտպանին տեղեկացրել է, որ պատրաստ է նրա ամբողջական տրանսֆերը գնել «Ատլետիկոյից»: Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, այս ակումբիների հետ պատրաստ է մրցակցել «Չելսին»:

Աղբյուրի տեղեկություններով, «կապույտները» Ալդերվերելդին դիտարկում են որպես Ֆիլիպե Լուիսին փոխարինող, ով «Սթեմֆորդ Բրիջում» անհաջող մեկնարկային մրցաշրջանից հետո մտածում է Մադրիդ վերադառնալու մասին: Չի բացառվում, որ ակումբները կհաամաձայնվեն փոխանակել փուտբոլիստներին:

Բացի այդ, Տոբին ցանկություն է հայտնել մնալ Պրեմիեր Լիգայում, որտեղ նախորդ մրցաշրջանում դարձավ իր դիրքի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

-Ես ցանկանում են տեղափոխվել թոփ ակումբ, որին իսկապես անհրաժեշտ կլինեմ: Այժմ երեք տարբերակ ունեմ՝ մնալ «Ատլետիկոյում», վերադառնալ «Սաութհեմպտոն» կամ տեղափոխվել այլ ակումբ: Եկեք տեսնենք թե ինչ կլինի ապագայում, սակայն չեմ թաքցնի, որ ցանկանում եմ շարունակել հանդես գալ Անգլիայում,- ասել է Ալդերվերելդը:

Հետաքրքիր փաստեր