• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» նոր առաջարկ է պատրաստում Ջոն Ռադիի համար

Ջոն Ռադի«Չելսին» պատրաստվում է նոր առաջարկ անել «Նորվիչի» և Անգլիայի ազգային հավաքականի դարպասապահ Ջոն Ռադիին ձեռք բերելու համար:

Այս ամռանն «ազնվականները» բաժանվեցին Ռոս Թերնբուլից և Էնրիկե Իլարիուից, իսկ Տիբո Կուրտուան կրկին վարձավճարով ուղարկվեց «Ատլետիկո»: Այս պարագայում, «Չելսիի» հիմնական դարպասապահ Պետեր Չեխը մնաց առանց փոխարինող:

«Կապույտների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն որոշել է որպես պահեստային դարպասապահ վերցնել Ռադիին, սակայն գործարքն իրականացնելու առաջին փորձը ձախողվեց. «Նորվիչը» մերժեց տրանսֆերային իրավունքների համար 3 մլն ֆունտի  և 2 մլն ֆունտ բոնուսային գումարի առաջարկը:

Այժմ, ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Չելսին» պատրաստ է նոր առաջարկ անել: Միաժամանակ Մոուրինյոն մտածում է Իլարիուին՝ որպես երրորդ դարպասապահ վերադարձնելու մասին:

Հետաքրքիր փաստեր