• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պաշտոնապես հաստատել է Լուիզի տեղափոխությունը ՊՍԺ

Դավիդ Լուիզ«Չելսին» պաշտոնական հայտարարություն է արել, որ ՊՍԺ-ի հետ համաձայնեցրել են Դավիդ Լուիզի տրանսֆերը:

Դեռ ուրբաթ օրը առավոտյան հայտնի դարձավ, որ ակումբները սկզբունքային հարցերում համաձայնության են եկել և Բրազիլիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստը, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 40-50 մլն ֆունտ, կտեղափոխվի ֆրանսիական ակումբ:

Այժմ «կապույտները» հաստատել են այդ ինֆորմացիան, սակայն գաղտնի են պահել գործարքի ֆինանսական կողմը և այլ մանրամասներ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է. «Չելսին» և ՊՍԺ-ն Դավիդ Լուիզի տրանսֆերի հարցում համաձայնության են եկել: Այժմ մնում է Լուիզը բուժզննում անցնի ՊՍԺ-ում և պայմանագիր ստորագրի»:

Ավելացնենք, որ «Չելսին» Լուիզին 21.3 մլն ֆունտով 2011թ-ին գնել էր «Բենֆիկայից»: «Ազնվականների» հետ Լուիզի պայմանագրի լրանալուն դեռ երեք տարի կար: