• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պաշտոնապես հաստատել է Պոչետինոյին՝ գլխավոր մարզիչ նշանակելու մասին

«Չելսին» պաշտոնապես հաստատել է Մաուրիսիո Պոչետինոյին՝ նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Այն, որ Պոչետինոն պայմանագիր է կնքել «Չելսիի» հետ, մամուլը տեղեկացրել էր անցած կիրակի։ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտից մեկ օր անց դա հայտարարվեց նաև պաշտոնապես։

Գրեհեմ Փոթերի հնգամյա պայմանագրից հետո՝ «Չելսին» ընդամենը երկու տարվա պայմանագիր կնքեց Պոչետինոյի հետ՝ երրորդով երկարաձգելու հնարավորությամբ:

Պաշտոնապես Մաուրիսիոն իր պարտականություններին կանցնի հուլիսի 1-ից, սակայն ակնկալվում է, որ 51 ամյա արգենտինացին անհապաղ կսկսի մասնակցել յուրաքանչյուր կատարված որոշմանը:

«Մաուրիսիոյի փորձը, որակի մասին ունեցած չափանիշները, առաջնորդի բնավորությունը լավ կծառայեն ակումբին ապագայում: Նա հաղթող մարզիչ է, ով աշխատել է ամենաբարձր մակարդակներում՝ տարբեր լիգաներում և լեզուներով: Նրա վերաբերմունքը, մարտավարությունը և զարգացմանը նվիրվածությունը նրան հասցրեցին այդ մակարդակին:»- ասված է «Չելսիի» մարզական տնօրեններ Լոուրենս Ստյուարտօ և Փոլ Ուինսթենլի համատեղ հայտարարության մեջ:

Բացի այդ, Պոչետինոն անցած ամառ «ՊՍԺ»-ից հեռացվելուց հետո առանց աշխատանքի էր։ Նախկինում Մաուրիսիոն մարզել է նաև «Տոտտենհեմը», «Սաութհեմպտոնը» և «Էսպանյոլը»։