• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պատրաստ է պայքարել Պաուլինյոյի համար

Պաուլինյո«Չելսին» պատրաստվում է ավելացնել թիմում բրազիլիացի ֆուտբոլիստների թիվը շնորհիվ «Տոտտենհեմի» կիսապաշտպան Պաուլինյոյի:

Ընդամենը մեկ տարի առաջ «Տոտտենհեմը» գնեց Բրազիլիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստին՝ վճարելով 17 մլն ֆունտ: Պաուլինյոն վատ չսկսեց մրցաշրջանը, սակայն մարզչի փոխվելուց հետո հազվադեպ է տեղ գտնում թիմի հիմնական կազմում:

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, «Չելսին» լավ հարաբերություններ ունի Պաուլինյոյի գործակալ Ջուլիանո Բելտուչիի հետ, ով ժամանակին «կապույտներին» օգնել է գնել Դավիդ Լուիզին, Ռամիրեսին և Օսկարին:

25-ամյա բրազիլիացու ծառայություններով լրջորեն հետաքրքրված են նաև «Ռեալը» և «Միլանը», սակայն «Չելսիի» շանսերը շատ ավելի բարձր է գնահատվում: