• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պատրաստ է վաճառել Լուիսին, Կուադրադոյին և Սալահին

Խուան Կուադրադո«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ պատրաստ է բաց թողնել թիմի պաշտպան Ֆիլիպե Լուիսին, վինգերներ Խուան Կուադրադոյին և Մոհամեդ Սալահին:

Ընդամենը մեկ տարի առաջ Լուիսը 15,8 մլն ֆունտով տեղափոխվեց «Չելսի»: Այժմ բարզիլիացի պաշտպանը կարող է հետ վերադառնալ «Ատլետիկո»: «Սթեմֆորդ Բրիջում» Ֆիլիպեին կարող է փոխարինել «Աուգսբուրգի» ֆուտբոլիստ Աբդուլ Ռահիմ Բաբան:

Կուադրադոն «կապույտներին» միացավ 26,1 մլն ֆունտով: Կոլումբիացին, որի համար պայքարում է «Յուվենտուսը», չի կարողանում տպավորություն թողնել Ժոզե մոուրինյոյի վրա:

Պորտուգալացի մասնագետը պատրաստ է վաճառել կամ կրկին վարձակալության ուղարկել նաև եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահին:

-Եթե նրանք («Ատլետիկոն») ցանկանան վերադարձնել Լուիսին, ապա մենք կքննարկենք առաջարկը: Որից հետո մենք դուրս կգանք տրանսֆերային հարթակ:

Սալահի ապագան տեսնում եմ կրկին ինչ որ մի տեղ: Դա կարող է լինել վարձակալություն կամ վաճառք: Այս պահին մենք նույն դիրքում ունենք Ազար, Վիլլիան, Տրաորե, Մոզես և Կուադրադո: Լավ կլինի, որ այդքան շատ չլինեն,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:

Հետաքրքիր փաստեր