• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» պատրաստ է Տորրեսին փոխանակել Էլ Շարավիով

Ստեֆան Էլ ՇարավիThe Times-ը հաստատում է այն ինֆորմացիան, ըստ որի «Չելսին» պատրաստ է իր հարձակվող Ֆերնանդո Տորրեսին փոխանակել «Միլանի» աստղ Ստեֆան Էլ Շարավիով:

Ինչպես հայտնի է, Էլ Շարավիից բացի «ազնվականները» պայքարում են Էդինսոն Կավանիի համար: Այսօր այդ երկու ֆուտբոլիստները հանդիպում կունենան իրենց ակումբների ղեկավարների հետ, որից հետո իրավիճակը պարզ կդառնա:

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտնել է, որ տրանսֆերային շուկա դուրս գալու համար իրենք պետք է նախ որևէ ֆուտբոլիստի վաճառեն: Այս պարագայում «Չելսիի» կողմից Տորրեսին Էլ Շարավիով փոխելու առաջարկը բավական գայթակղիչ կարող է լինել:

Հաղորդվում է, որ «Չելսին» Կավանիի համար պահանջվող գումարը չափից դուրս շատ է համարում, ինչի համար էլ իր ուշադրությունը դարձրել է 20-ամյա Էլ Շարավիին, ով նախորդ մրցաշրջանում դարձավ 19 գոլի հեղինակ:

Հետաքրքիր փաստեր