• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսին» Ռունիի համար 20 մլն ֆունտ կառաջարկի

Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին շարունակում է մտածել «Յունայթեդից» հեռանալու մասին: Այժմ անգլիացի ռմբարկուն ցանկանում է տեղափոխվել «Չելսի»:

Ինչպես հայտնի է, նախորդ մրցաշրջանի ավարտին 27-ամյա Ռունին իրեն բաց թողնելու խնդրանքով դիմեց մանչեսթերյան ակումբին: «Յունայթեդի» նոր մարզիչ Դևիդ Մոյեսը փորձեց Ռունիին համոզել մնալ, սակայն Ուեյնն անդրդրվելի է:

The Telegraph-ը հաղորդում է, որ Ռունին ցանկանում է աշխատել Ժոզե Մոուրինյոյի հետ: «Ազնվականներն» արդեն պատրաստել են 20 մլն ֆունտի իրենց առաջարկը, և սպասվում է, որ հարձակվողի ճակատագիրը կորոշվի մինչև 10-ը, երբ Անգլիայի չեմպիոնները կմեկնեն Հեռավոր Արևելք:

Ավելացնենք, որ Ռունիի ներկայիս պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ, որով շաբաթական վաստակում է 250 հզր ֆունտ, կլրանա 2015թ-ին:

Հետաքրքիր փաստեր