• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» – «Մանչեսթեր Յունայթեդ» (անոնս)

chelsea-muՊրեմիեր Լիգայի 9-րդ տուրի կենտրոնական և վերջին խաղը կկայանա Լոնդոնի «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում, ուր «Չելսին» կընդունի «Մանչեսթեր Յունայթեդին»։

Երկու թիմերն էլ այս պահին դուրս են լավագույն քառյակից և մրցաշարային աղյուսակում նրանց բաժանում է երկու միավոր, ինչը խաղն ավելի սկզբունքային է դարձնում։ «Ազնվականները» 16 միավորով 5-րդն են, «կարմիր սատանաները»՝ 14 միավորով զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։

Երկու թիմերն էլ հաղթանակներով են մոտեցել այս խաղին։ «Չելսին» Պրեմիեր Լիգայի նախորդ տուրում 3 անպատասխան գնդակ ուղարկեց գործող չեմպիոն «Լեսթերի» դարպասը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» Եվրոպա Լիգայում 4-1 հաշվով հաղթեց «Ֆեներբահչեին»։ Խաղի գլխավոր ինտրիգներից մեկը կլինի մարզիչների դիմակայությունը՝ Մոուրինյոն ընդեմ Կոնտեի։

Այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 175 անգամ և առավելությունը մանչեսթերյան ակումբի կողմն է, որը հաղթել է միմյանց միջև կայացած խաղերից 72-ում։ 54 խաղ ավարտվել է խաղաղ ելքով և ընդամենը 49 խաղում են հաղթանակ տոնել լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները։

Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19։00-ին։

Մեր կանխատեսումը՝ 2-1

Հետաքրքիր փաստեր