• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չելսի 2 ։ 2 Տոտտենհեմ

Ավարտվեց ԱՊԼ-ի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը։ «Չելսին» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտտենհեմին»։ Լոնդոնյան դերբին մինչև վերջին վարկյանը լարվածության մեջ պահեց, թե՛ մարզադաշտում գտնվողներին, թե՛ հեռուստադիտողներին։

Կարող ենք փաստել, որ առաջին խաղակեսում «ազնվականները» ունեին բավականին մեծ առավելություն «շպորների» նկատմամբ և կարողացան այդ առավելությունը արտացոլել նաև լուսատախտակներին։

Խաղի հաշիվը բացվեց հանդիպման 19-րդ  րոպեյին։ Անկյունային դրոշակի մոտից Կուկարելիայի կատարած ճշգրիտ փոխանցումից հետո իր նորամուտը ամրագրեց Կուլիդու Կուլիբալին, խփելով իր առաջին գնդակը ԱՊԼ-ի շրջանակներում։

Երկրորդ խաղակեսում «շպորները» ավելի ագրեսիվ և բաց ֆուտբոլ սկսեցին ցուցադրել, և դա տվեց իր արդյունքը։ 68-րդ րոպեյին Ժորժինյոյի սխալից կարողացավ օգտվել Պյեռ Հոյբյերգը և հավասարեցնել հանդիպման հաշիվը։

Այսքանով թիմերը չհանգստացան և 77-րդ րեպեյին «Չելսիի» պաշտպան Ռիս Ջեյմսը ևս մեկ անգամ առաջ մղեց իր թիմին՝ հաշիվը դարձնելով 2։1։

Խաղի ավարտից վարկյաններ առաջ 3-րդ անընդմեջ անկյունայինը «Տոտտենհեմի» համար դարձավ փրկություն։ Իվան Պերիշիչի փոխանցումը և Հարի Քեյնի հարվածը ձևավորեցին հանդիպման վերջնական հաշիվը։

Ավելացնենք, որ մրցավարի վերջնական սուլիչից հետո երկու թիմերի մարզիչներն էլ չկարողացան զսպել իրենց էմոցիաները, որի պատճառով էլ երկուսն էլ ստացան ուղիղ կարմիր քարտ։

Հետաքրքիր փաստեր