• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» 6-0 «Արսենալ» (տեսանյութ)

«Չելսի» - «Արսենալ»Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի ունեցավ «Սթեմֆորդ Բրիջում», ուր լոնդոնյան դերբիում միմյանց էին հանդիպել «Չելսին» և «Արսենալը»:

Լոնդոնյան այս հակամարտությունում «Չելսին» ջախջախիչ հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ:

Արդեն խաղի 7-րդ րոպեին հաշիվը 2-0 էր: Գոլերի հեղինակ էին դարձել Սամուել Էտո’Օն և Անդրե Շյուրլեն: Հանդիպման 15-րդ րոպեին իրենց տուգանայինում Օքսլեյդ-Չեմբերլենի ձեռքով խաղի պատճառով դաշտից սխալմամբ հեռացվեց Կիերան Գիբսը և «Արսենալի» դարպասը նշանակվեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ  իրացրեց Էդեն Ազարը՝ 3-0: Իսկ առաջին խաղակեսի վերջնամասում հանդիպման հաշիվը 4-0 դարձրեց Օսկարը:

2-րդ խաղակեսը նույնպես անցավ «Չելսիի» առավելությամբ: Խաղի 66-րդ րոպեին դուբլի հեղինակ դարձավ Օսկարը՝ 5-0, իսկ 71-րդ րոպեին «Չելսիի» կազմում իր առաջին գնդակը խփեց Մոհամեդ Սալահը՝ 6-0:

Այս հաղթանակից հետո «Չելսին»՝ վաստակած 69 միավորով կշարունակի գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Գոլեր. Էտո’Օ՝ 5ր, Շյուրլե՝ 7ր, Ազար՝ 17ր (11մ), Օսկար՝ 42ր, 66ր, Սալահ՝ 71ր:

Հեռացում. Գիբս՝ 15ր:
Դիտել հանդիպման ամբողջական տեսագրությունը