• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

«Չելսի» 8-0 «Աստոն Վիլլա» (տեսանյութ)

Չելսի - Աստոն ՎիլլաՊրեմիեր Լիգայի 18-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Չելսին» հյուրընկալեց «Աստոն Վիլլային»:

«Ազնվականները» շատ ակտիվ սկսեցին խաղը և արդեն 3-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Գոլի հեղինակ դարձավ Ֆերնանդո Տորրեսը՝ 1:0: 29-րդ րոպեին հենակետային կիսապաշտպանությունում հանդես եկող Դավիդ Լուիզը ստանդարտից գեղեցիկ հարվածով գրավեց Գուզմանի պաշտպանած դարպասը՝ հաշիվը դարձնելով 2:0: 5 րոպե հետո հաշիվը արդեն 3:0  էր: Գոլն էլ իր հաշվին գրանցեց Բրանիսլավ Իվանովիչը՝ 3:0:

Երկրորդ խաղակեսում «կապույտները» շարունակեցին ճնշումը և 59-րդ րոպեին հաշիվը 4:0 էր: Գոլի հեղինակ դարձավ «Չելսիի» լեգենդ Ֆրենկ Լեմպարդը: 75-րդ րոպեին Ռամիրեսը խփեց իր թիմի 5-րդ գնդակը: Երեք րոպե հետո Օսկարը 11 մետրանոց վաստակեց, որն էլ անվրեպ իրացրեց՝ 6:0: Բայց այս ամենով չբավարարվեց «Չելսին»: 83-րդ րոպեին իր թիմի 7-րդ գնդակը խփեց Էդեն Ազարը, իսկ խաղավարտին դուբլ ձևակերպեց Ռամիրեսը:

«Չելսին» ջախջախեց «Աստոն Վիլլային» և վերադարձավ 3-րդ հորիզոնական:

Գոլեր. Տորրես՝ 3ր, Լուիզ՝ 29ր, Իվանովիչ՝ 34ր, Լեմպարդ՝ 59չ, Ռամիրես՝ 75ր, Օսկար՝ 79ր (11մ), Ազար՝ 83ր, Ռամիրես՝ 90+1ր

Հետաքրքիր փաստեր