• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների լիգա՝ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»։ (1 – 1) Անոնս

Չորեքշաբթի երեկոյան «Մանչեսթեր Սիթին» և «Ռեալը» կորոշեն, թե ով է լինելու «Ինտերի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի եզրափակչում։

Անցած շաբաթ Մադրիդում կայացած խաղը ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Ինչպես ասել է «Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, մրցակիցները գոլեր են խփում այն ​​ժամանակ, երբ իր թիմն ավելի լավն է, իսկ իր թիմը գոլեր է խփում, երբ մրցակիցն է ավելի լավը:

Opta City-ի տվյալներով՝ «քաղաքացիների» հաղթելու շանսերը գնահատվում է 69%։ Իսկ հավանականությունը, որ «քաղաքացիները» դուրս կգան եզրափակիչ և հունիսի 10-ին կհաղթեն «Ինտերին», 45% է։

Ընդ որում, Չեմպիոնների լիգայում «Ռեալի» 15-րդ անգամ հաղթելու շանսերը գնահատվում են ընդամենը 15%։

Մադրիդի «Ռեալի» նկատմամբ հաղթանակը կարող է հաջորդ քայլը դառնալ «Սիթիի» համար՝ կրկնելու համար «Յունայթեդի» աննախադեպ տրիբլի նվաճումը։ Նրանց այժմ մեկ հաղթանակ է բաժանում Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսից, իսկ հունիսի 3-ին կխաղան Անգլիայի գավաթի եզրափակիչում:

«Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած վերջին հինգ խաղերից միայն մեկում է «Սիթին»  պարտվել (3 հաղթանակ, 1 ոչ-ոքի):

Մադրիդի «Ռեալը» չի հաղթել Չեմպիոնների լիգայում «Սիթիի» դեմ ունեցած վերջին չորս հանդիպումներից և ոչ մեկում (2 ոչ-ոքի, 2 պարտություն):

Միևնույն ժամանակ, Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի վերջին երկու ուղևորությունները Անգլիա, Մադրիդի «Ռեալը» կարողացել է ավարտել հաղթանակով: Նախկինում միայն «Բարսելոնային» էր հաջողվել երեք անընդմեջ արտագնա հաղթանակ տանել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում անգլիական թիմերի դեմ։

Սա «Ռեալի» վեցերորդ անընդմեջ հանդիպումն է անգլիական թիմերի դեմ: Նախորդ մրցաշրջանում Կարլո Անչելոտիի սաները կարողացան հաղթել «Չելսիին» և «Սիթիին», իսկ եզրափակչում հաղթեցին նաև «Լիվերպուլին», իսկ այս մրցաշրջանում նրանք արդեն կարողացել են շրջանցել «Լիվերպուլի» և «Չելսիի» արգելքները:

«Սիթին» չի պարտվել Չեմպիոնների լիգայի վերջին 25 տնային հանդիպումներից և ոչ մեկին (23 հաղթանակ, 2 ոչ-ոքի)՝ 2018 թվականի սեպտեմբերին «Լիոնից» կրած 1-2 պարտությունից հետո: Չեմպիոնների լիգայի պատմության մեջ միայն երկու թիմերի է հաջողվել ավելի երկար անպարտելի մնալ սեփական հարկում՝ «Բարսելոնա» (38, 2013-2020) և «Բավարիա» (29, 1998-2002):

Սա կլինի Չեմպիոնների լիգայի 191-րդ հանդիպումը Կարլո Անչելոտիի մարզչական կարիերայում, որը թույլ կտա նրան շրջանցել սէր Ալեքս Ֆերգյուսոնին (190) և դառնալ այս ցուցանիշի ռեկորդակիրը։

«Սիթին» ձախողել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների նախորդ երեք դիմակայություններից երկուսը՝ երկու անգամ էլ զիջելով «Ռեալին» (2015/16 և 2021/22):

«Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի իր 28 խաղերում կարողացել է խփել 35 գոլ:

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուսը Չեմպիոնների լիգայում անցկացրած 11 խաղում դարձել է 12 արդյունավետ գործողության հեղինակ (7+5):

«Սիթիի» միակ կադրային կորուստը պաշտպան Նաթան Ակեն է, ով բաց էր թողել «Ռեալի» հետ առաջին հանդիպումը։

Չեմպիոնների լիգա. 1/2 եզրափակիչ։ Պատասխան խաղ՝
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)։ Առաջին հանդիպում՝ 1:1
«Էթիհադ» մարզադաշտ՝ 23:00

Հետաքրքիր փաստեր