• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների լիգա՝ «Ռեալ Մադրիդ» – «Մանչեսթեր Սիթի»։ Անոնս

Երեքշաբթի երեկոյան կկայանա Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպման առաջին խաղը, որտեղ Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»։

Մեկ տարի առաջ «Սիթիին» շատ ցավալի պարտություն կրեց Մադրիդի «Ռեալից» եվրոպական մրցաշարի նույն փուլում։ Պատասխան հանդիպման 90-րդ րոպեին «քաղաքացիները» երկու գնդակի առավելություն ունեին 5:3, սակայն չկարողացան պահպանել հաղթական հաշիվը։

Այնուհետև Ռոդրիգոյի երկու գոլերը թույլ տվեցին «Ռեալին» խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, և Կարիմ Բենզեմայի իրացրած 11 մետրանոցը վերջնականապես ծնկի բերեց «Սիթիին»:

Սակայն իր մամուլի ասուլիսում «քաղաքացիների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անմիջապես հայտարարեց, որ չի ցանկանում վրեժ լուծել և պարզապես «Ռեալի» հետ նոր դիմակայությունը տեսնում է որպես Չեմպիոնների լիգան հաղթելու հնարավորություն։

Սա կլինի 9-րդ հանդիպումը «Ռեալի» և «Սիթիի» միջև եվրոպական մրցաշարերում: Այժմ անձնական հանդիպումներում հավասարություն է տիրում՝ երեքական հաղթանակ (2 ոչ-ոքի):

«Սիթին» կարող է դառնալ առաջին անգլիական ակումբը, որը կարողացել է Չեմպիոնների լիգայի արտագնա խաղերում մեկից ավել հաղթանակ տանել «Ռեալի» նկատմամբ։ 2020 թվականի փետրվարին «քաղաքայիններն» արդեն տարել են իրենց առաջին հաղթանակը իսպանական գրանդների նկատմամբ (1:2):

Անգլիական թիմերը Չեմպիոնների լիգայում Մադրիդի «Ռեալի» հետ անցկացրած 18 արտագնա խաղերից միայն չորսում են հաղթել (4 ոչ-ոքի, 10 պարտություն):

«Ռեալ Մադրիդի» (8) և «Սիթիի» (9) միջև կայացած վերջին չորս խաղերում խփվել է 17 գոլ: Իսպանական ակումբը 17 հարված է կատարել դարպասին, իսկ անգլիացիները՝ 31։

Որպես մարզիչ՝ Գվարդիոլան բոլոր մրցաշարերում «Ռեալի» դեմ անցկացրած 21 խաղերից միայն հինգում է պարտվել (12 հաղթանակ, 4 ոչ-ոքի):

Վերջին ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ խփել «Ռեալին» Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանում եղել է Սալահը։ Դրանից հետո «սերուցքայինները» երեք խաղ անընդմեջ կարողացել են անառիկ պահել իրենց դարպասը՝ կամ 349 րոպե։

Սա կլինի Գվարդիոլայի մարզչական կարիերայի 10-րդ կիսաեզրափակիչը Չեմպիոնների լիգայում։ Նախորդ ինը փորձերից վեցում նրա ակումբները չեն կարողացել հասնել եզրափակիչ։ Լիգայի այս փուլում նույնքան անհաջողակ է միայն Ժոզե Մոուրինյոն (6):

Չեմպիոնների լիգայի վերջին 10 հանդիպումներից յուրաքանչյուրում Վինիսիուսը աչքի է ընկել կա՛մ գոլով, կա՛մ գոլային փոխանցումով, երբ հայտնվել է Մադրիդի «Ռեալի» մեկնարկային կազմում (ընդհանուր առմամբ 7 գոլ և 5 գոլային փոխանցում): 2003/04 մրցաշրջանից ի վեր միայն Կրիշտիանու Ռոնալդուին է հաջողվել գրանցել նմանատիպ շարք, որը ձգվել է մինչև 11 հանդիպում:

Էրլինգ Հոլանդը Չեմպիոնների լիգայի իր 27 խաղերում խփել է 35 գոլ՝ միջինը հաշվարկով յուրաքանչյուր 58 րոպեն մեկ, ինչը նրան դարձնում է լավագույնը այս ցուցանիշով մրցաշարի պատմության մեջ:

«Սիթին» այս ուղևորության ժամանակ չի կարող օգտագործել Նաթան Ակեին, ով բուժվել էր ազդրի մկանի վնասվածքից, բայց կրկին վնասվածք ստացավ անցյալ շաբաթ օրը «Լիդսի» դեմ խաղում: Հոլանդացու տեղը մեկնարկում կարող է զբաղեցնել Քայլ Ուոլկերը։

Չեմպիոնների լիգա՝ 1/2 եզրափակիչ։ Առաջին հանդիպում։
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
Սանտյագո Բեռնաբեու մարզադաշտ։ 23:00

Հետաքրքիր փաստեր