• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանություն

«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի վիճակահանության արդյունքում գտել են իրենց մրցակիցներին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում։

1/8 եզրափակչում Դորտմունդի «Բորուսիային» 2:1 հաշվով հաղթելուց հետո «Չելսին» կհանդիպի «Լիվերպուլի» մրցակից Մադրիդի «Ռեալին»:

Իսկ «Սիթին», որը ընդհանուր հաշվով ջախջախեց «ՌԲ Լայպցիգին» 8:1 հաշվով, կմրցի իր գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի նախկին ակումբի «Բավարիայի» դեմ։

Հաջողության դեպքում Պրեմիեր լիգայի երկու ներկայացուցիչները միմյանց հետ կհանդիպեն կիսաեզրափակչում։

1/4 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 11-12-ին, պատասխան խաղերը՝ ապրիլի 18-19-ին։ Կիսաեզրափակիչները նախատեսված են մայիսի 9-10-ը և մայիսի 16-17-ը: Եզրափակիչը կկայանա Ստամբուլում հունիսի 10-ին։

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի վիճակահանություն՝

Ռեալ Մադրիդ (Իսպանիա) – Չելսի (Անգլիա)

Ինտեր (Իտալիա) – Բենֆիկա (Պորտուգալիա)

Մանչեսթեր Սիթի (Անգլիա) – Բավարիա (Գերմանիա)

Նապոլի (Իտալիա) – Միլան (Իտալիա)

Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի վիճակահանություն՝

Միլան / Նապոլի – Բենֆիկա / Ինտեր

Ռեալ Մադրիդ / Չելսի – Մանչեսթեր Սիթի / Բավարիա։

Հետաքրքիր փաստեր