• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների Լիգա․ «Սևիլյա» 3-3 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի նախավերջին խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր իսպանական «Սևիլյային»։

«Կարմիրները» վստահ սկսեցին խաղը և արդեն 30-րդ րոպեին դաշտի տերերի դարպասն ուղարկել էին 3 անպատասխան գնդակ։ Դուբլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն, մեկ անգամ էլ գեղեցիկ գոլով աչքի ընկավ Սադիո Մանեն։

Խաղի մեկնարկը ենթադրում էր «Լիվերպուլի» ջախջախիչ հաղթանակը, սակայն երկրորդ խաղակեսում մերսիսայդցիների պաշտպանությունը բավական վատ հանդես եկավ՝ թույլ տալով մի շարք կոպիտ սխալներ, որոնք օգտագործելու հնարավորությունը բաց չթողեցին «Սևիլյայի» ֆուտբոլիստները՝ վերականգնելով հաշվի հավասարությունը։

Խաղն ավարտվեց մարտական 3-3 հաշվով, որից հետո Յուրգեն Կլոպի թիմն ունի 9 միավոր և գլխավորում է E խմբի աղյուսակը։ «Սևիլյան» 8 միավորով երկրորդն է։

Գոլեր․ Ֆիրմինո՝ 2ր, 30ր, Մանե՝ 22ր, Բեն Յեդեր՝ 51ր, 60ր (11ր), Պիսարրո՝ 90ր։

Հետաքրքիր փաստեր