• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների Լիգա. «Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Բավարիա» (տեսանյութ)

UnitedՉեմպիոների Լիգայի 1/4 եզրափակչում այսօր իր առաջին խաղն անկացրեց Պրեմիեր Լիգայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդը»: «Մանկունյանցիները» հյուրընկալել էին Մյունխենի «Բավարիային»:

Դևիդ Մոյեսի սաները սպասվածից լավ հանդես եկան և իսկական պայքար մղեցին Չեմպիոնների Լիգայի գործող գավաթակրի դեմ: Անգլիական ակումբն անգամ կարող էր խաղն ավարտել իր առավելությամբ, սակայն մի քանի անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց Դենի Ուելբեքը: Խաղի հաշիվը 58-րդ րոպեին բացեց Նեմանյա Վիդիչը, սակայն ընդամենը 8 րոպե հետո հյուրերը վերականգնեցին հաշվի հավասարությունը: Պատասխան գոլը խփեց Բաստիան Շվայնշտայգերը, ով 90-րդ րոպեին աչքի ընկավ նաև կարմիր քարտով:

Այս խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ փուլ դուրս գալու շասեր դեռ պահպանում է: Ամեն ինչ կվճվի ապրիլի 9-ին՝ «Ալյանց Արենայում»:

Գոլեր. Վիդիչ՝ 58ր, Շվայնշտայգեր՝ 66ր:

Հեռացում. Շվայնշտայգեր՝ 90ր:

Թեմատիկ նորություններ