• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չեմպիոնների Լիգա. ՊՍԺ 3-1 «Չելսի» (տեսանյութ)

ChelseaՉեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի իր առաջին խաղն անցկացրեց «Չելսին»: «Ազնվականները» հյուրընկալվել էին ՊՍԺ-ին:

Ժոզե Մոուրինյոյի սաները 3:1 հաշվով պարտվեցին ֆրանսիացիներին: Հանդիպման հաշիվը 3-րդ րոպեին բացեց դաշտի տերերի հարձակվող Էսեկիել Լավեսին: 27-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրեց «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը: Սակայն դա լոնդոնցիների միակ գոլն էր, որից հետո ևս երկուսը բաց թողեցին: 62-րդ րոպեին գնդակը սեփական թիմի դարպասն ուղարկեց բրազիլիացի պաշտպան Դավիդ Լուիզը, իսկ խաղի վերջին րոպեին հաշիվը 3:1 դարձրեց Խավիեր Պաստորեն:

Չնայած պարտությանը, «Չելսին» դեռ հաջորդ փուլ դուրս գալու շանսեր ունի: Ամեն ինչ կորոշվի մեկ շաբաթ հետո՝ «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում:

Գոլեր. Լավեսի՝ 3, Ազար՝ 27ր (11մ), Լուիզ՝ 62ր (ինք.), Պաստորե՝ 90ր:

Հետաքրքիր փաստեր