• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չիկո Ֆլորեսը տեղափոխվում է Քաթար

Չիկո Ֆլորես«Սուոնսի Սիթիի» պաշտպան Չիկո Ֆլորեսը մոտ է Քաթարի «Լեխվիյա» ակումբ տեղափոխվելուն: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:

Մեկ ամիս առաջ «Լեխվիայի» գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնեց «կարապների» նախկին մարզիչ Միքայել Լաուդրուպը: Դանիացի մարզիչը Ֆլորեսի հետ աշխատել է ոչ միայն «Սուոնսիում», այլ նաև «Մալյորկայում»:

Նախորդ մրցաշրջանում 27-ամյա իսպանացին մարզումների ժամանակ տարաձայնություն ունեցավ «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Գարի Մոնկի հետ, և այդ պահից սկսեցին խոսել «Լիբերթիից» Չիկոյի հեռանալու մասին:

Ավելացնենք, որ այս ամառ «Սուոնսին» արդեն բաժանվել է Ալեխանդրո Պոսուելոյից և Միչուից: