• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Չի կարելի համեմատել «Բարսելոնայի» խաղը «Սթոք Սիթիի» խաղի հետ

Մի վիրավորեք անգլիական ակումբին։

Վերջին ժամանակներում կատալոնական «Բարսելոնան» չի փայլում, և վերջին խաղերից  մեկում` Լա Լիգայի շրջանակում «Գրանադայի» դեմ Կումանի սաները կատարել էին 54 եզրից փոխանցում (45-ը խաղից), և ի վերջո նրանց հաջողվել էր այդ փոխանցումներից մեկի շնորհիվ հավասերեցնել խաղի հաշիվը՝ այն ավարտելով ոչ-ոքի (1-1):

Հիմա դուք կմտածեք, թե ինչ կապ ունի Անգլիայի Պրեմիեր Լիգան «Բարսելոնայի» հետ։ Խնդիրը համեմատությունների մեջ է․ շատ մասնագետներ ու վերլուծաբաններ, հիմնականում եվրոպական ֆուտբոլից կատալոնական ակումբի խաղը համեմատեցին «Սթոք Սիթիի» խաղի հետ, թե տեսեք ոչ մի տարբերություն չկա «Սթոքի» խաղի ու «Բարսելոնայի» խաղի միջև։

Այս ամենի հետ մենք կտրականապես համաձայն չենք։ Գուցե նախկին «Սթոքի» խաղը եղել է այդպիսին, բայց ոչ երբեք այս մրցաշրջանինը․ Մայքլ Օնիլի թիմը ավելի շատ «Բարսելոնա» է, քան հենց ինքը՝ «Բարսելոնան»։

Այս գոլը օգոստոսյան հանդիպումից «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղից է։

Այսքանից հետո խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր կհմարձակվեն «Սթոքի Սիթիի» խաղի հետ համեմատություններ անցկացնել վերանայեն այս գոլը։

Բայց խնդիրը միայն այս գոլի մեջ չէ, այն բավականին հասարակ փաստարկ կթվար, այնպես չէ՞, իսկ իրականությունը նաև խորության մեջ է լինում։

Եկեք տեսնենք, թե ինչ արագությամբ են գնդակը շարժում առաջ և ինչքան երկար են այս երկու թիմերը կարողանում պահել գնդակը։ Այս պահի դրութայմբ «Սթոքի» արագությունը գնդակով 1,3 մետր է  վայրկյանում։ Սա այնքան էլ տպավորիչ ցուցանիշ չէ, բայց օրինակ գնդակ պահելու առումով անգլիական ակումբը երբեք այսքան բարձր ցուցանիշ չի ունեցել, միջինը՝ 3,4 փոխանցում, այսինքն միջինը նրանց անսխալ փոխանցումների շարքը կազմում է 3,4։

Նույն վիճակագրությունը «Բարսելոնայի» կատարմամբ հետևյալն է․ 1,3 մետր վայրկյանում գնդակը առաջ շարժելու արագությունը, այսինքն այս առումով կատալոնական ակումբը հավասար է «Սթոքի» հետ, իսկ ահա անսխալ փոխանցումների միջին հերթականությամբ Կումանի թիմի ցուցանիշը 4,5 է։ Սա լավագույն ցուցանիշն է Լա Լիգայում։ Մեկ այլ հարց է, թե այդ փոխանցումների որ մասն է ուղղված եղել առաջ կամ ետ, ուղղակի հիմա մենք լրիվ այլ վիճակգրություններ էինք համեմատում։

Այսքանից հետո, կարծում եմ, այլևս իմաստ չկա «Սթոքի» ֆուտբոլը դարձնել համեմատական վատ իմաստով։

 Կարեն Պողոսյան

Հետաքրքիր փաստեր