• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բերնլի
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Լիվերպուլ
  • Լյուտոն Թաուն
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Շեֆիլդ Յունայթեդ
  • Չելսի
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պաբլո Սաբալետա․ «Մենք Կասիլյասի կարիքը չունենք»

Իկեր Կասիլյաս«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Պաբլո Սաբալետան չի կարծում, որ իր ակումբը պետք է գնի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասին:

«Քաղաքայինների» հիմնական դարպասապահ Ջո Հարտը դարձյալ քննադատությունների է ենթարկվում «Բավարիայի» դեմ խաղում թույլ տված սխալների համար: Այդ խաղից հետո բրիտանական թերթերում Կասիլյասի անունը կապվում է հենց «Սիթիի» հետ:

Ինչպես հայտնի է, իսպանացի դարպասապահը վերջին շրջանում մրցակցությունում զիջում է Դիեգո Լոպեսին, ինչի պատճառով հավանական է, որ ձմռանը Իկերը կլքի հարազատ ակումբը: Սակայն Սաբալետան չի կարծում, որ իրենց ներկայիս դարպասապահը զիջում է Կասիլյասին:

-«Մանչեսթեր Սիթին» Կասիլյասի կարիքը չունի: Նրա անունը շատ ակումբների հետ է կապվում, սակայն ես հուսով եմ, որ նա կմնա Մադրիդում,- Սաբալետայի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հետաքրքիր փաստեր